31.05.2025
Հայաստան-ԵՄ. ինչ է թաքցնում Նիկոլը
prev Նախորդ նորություն

Փաշինյանը լեգիտիմացրեց ադրբեջանցիների՝ ՀՀ վերադառնալու իրավունքի պատմական կողմը

Երբ ոմն մեկը նույնացնում է «Արևմտյան Ադրբեջանը» Արևմտյան Հայաստանի հետ, նա լեգիտիմացնում է ադրբեջանցիների՝ ՀՀ վերադառնալու իրավունքի պատմական կողմը, բարոյական իրավունքը:

Հայաստան ադրբեջանցիների վերադարձը՝ որպես նրանց հայրենիք, ընդունում հայկական հողի նկատմամբ ադրբեջանցու սեփականության՝ դեռևս բարոյական իրավունքը:

Այս մասին առաջին անգամ ես խոսել եմ 2021-ին Հ2-ի Պրոֆակտ հաղորդման ժամանակ, երբ քաղաքական ու փորձագիտական դաշտի օրակարգը «դավաճան-տգետ» քննարկումն էր:

Ասեմ ավելին՝ Ադրբեջանը ՀԽՍՀ սեփականության վկայականների ներգրավմամբ պատրաստ է այս օպերացիային ու մոտ 130-150 000 սեփականատիրոջ մասով կարծես արդեն պատրաստի գործ ունեն: (Ես չեմ բացառում, որ կադաստրային արխիվների մասով արդեն գործերի հետազոտություն սկսվել է, եթե դեռ ոչ, ուրեմն դա առաջիկայում լինելու է):

Այ դրա համար են ՀՀ-ում 2025-ի նոյեմբերից Ազգային գվարդիա ստեղծում, ֆրանսիական Բաստիոններ գնում, որ ադրբեջանցիների վերադարձի տեղային բախումներում կարողանան դրսի՝ միջազգային խաղաղապահների ներգրավմամբ իրավիճակ կառավարել:

Կկարդաք, կասեք, էս ինչ է գրել... հետո, երբ ժամանակը կգա, իրար հերթ չեք տա այս ամենի մասին գեղարվեստաթատերական ժանրի բառապաշարով խոսել...

Ինչևէ...

Մինչդեռ խոսելու ժամանակը վաղուց է անցել, հայ հանրույթն ու էլիտան դիտորդ են դարձել պետականության կորստի այս գործընթացում... մինչդեռ լուծումներ, իհարկե, կան...


Քաղաքագետ Ալեն Ղևոնդյան


 


 

Փաշինյանի ահից մարզպետներն իրար են անցել. ՄԱՄՈՒԼ
Հաջորդ նորություն next
 «Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով
29.05.2025
«Հանդուրժողականության հմայքը»․ ադրբեջանական քարոզչությունն օտարերկրյա լրատվամիջոցներով