25.11.2024
Փաշինյանը հենվում է ուժայինների վրա՝ ժողովրդական աջակցությունը կորցնելու պատճառով. Թևանյան
prev Նախորդ նորություն

Հայաստանում պերսոնալիզացված ավտորիտարիզմ է. Քաղաքագետ

Նիկոլ Փաշինյանի «խնդրանքները» ԲԴԽ նախագահին՝ հրաժարական ներկայացնելու և Ազգային Ժողովի պատգամավորներին պատգամավորական մանդատները վայր դնելու մասին, հակասահմանադրական ու հակաօրինական է։


ՀՀ վարչապետը գերազանցել է ՀՀ սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին կետը, 96-րդ հոդվածը, 98-րդ հոդվածը, 152-րդ հոդվածը, 173-րդ հոդվածը, 174-րդ հոդվածը։


Նման դեպքերում, եթե խոսքը դեմոկրատական երկրի մասին է, երկրի ղեկավարին սպառնում է անխուսափելի իմպիչմենթ:


Իհարկե, Նիկոլ Փաշինյանին նման հեռանկար չի սպառնում:


Խորհրդարանական մեծամասնությունը ոչ միայն անվրդով կատարում է Փաշինյանի բոլոր ցուցումները, այլ նաև հանգիստ հետևում է, թե ինչպես է Փաշինյանը «մաքրում» իր շարքերը:


Խորհրդարանական ընդդիմությունը որևէ պոտենցիալ չունի՝ նման գործընթաց սկսելու համար և լավագույն դեպքում գնալու է այսօրվա ստատուս-քվոյի պահպանմանը:


Հայաստանում պերսոնալիզացված ավտորիտարիզմ է, որտեղ գործադիրի ղեկավարը բացահայտ նշանակում և ազատում է պատգամավորներին, վերահսկում է դատական իշխանությունը:


Փաշինյանի ցինիզմը հասել է այն վտանգավոր կետին, որ նա այդ մասին հայտարարում է բացահայտ՝ ավտորիտար ղեկավարների ոճով, ու այս ամենը տեղի է ունենում հերթական ընտրական ցիկլին ընդառաջ:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց