20.11.2024
Առաջիկայում բանակի դեմ նոր պրոցեսներ են լինելու
prev Նախորդ նորություն

Բոլոր հաղորդակցությունները, մեգառեգիոնալ անվտանգային էկոհամակարգերը շրջանցելու են ՀՀ-ն

Քաղաքական տեխնոլոգիաներում կա երկու կարևոր գործիքակազմ՝ միֆոդիզայն և ռեալդիզայն:


Առաջինն ուղղված է միֆերի ձևավորմանը՝ քաղտեխնոլոգիաների օբյեկտի (անձ, կուսակցություն, պետություն և այլն) կարևորության բարձրացման նպատակով:


Երկրորդը շատ ավելի ցավոտ է օբյեկտի համար, քանզի ուղղված է դրան իրականության տիրույթ բերելուն:


Մենք բոլորս տարբեր մակարդակներում զբաղված ենք միֆոդիզայնով՝ շարունակելով մերժել իրականությունն ու մտածել, թե Ռեստավրացիան, այնուամենայնիվ, հնարավոր է:


Մեզ ռեալդիզայն է պետք:


Անհրաժեշտ է գալ իրականության տիրույթ՝ գիտակցելով, որ մենք քիչ թե շատ գործոն էինք, քանի դեռ կար հայկական Արցախը՝ տարածաշրջանային Heartland-ը:


Բոլոր հաղորդակցությունները, միջազգային ենթակառուցվածքային նախագծերը, մեգառեգիոնալ անվտանգային էկոհամակարգերը կարող են հանգիստ շրջանցել Հայաստանը: Այսօր էլ փաստացի շրջանցում են: Ու, վստահեցնում եմ, շրջանցելու են:


Ուստի, գանք իրականություն:


Սկզբի համար անհրաժեշտ է խոշորացույցի տակ ուսումնասիրել թշնամու փորձը, որի մասին անթույլատրելի մակերեսային պատկերացում ունենք: Միաժամանակ, փորձենք ուսումնասիրել ինքերս մեզ՝ որպես սոցիոհամակարգ: Վերջինիս մասին գիտելիքները ևս խիստ ֆրագմենտար են, քաոտիկ ու պատրանքային:


Էներգետիկ ոլորտի փորձագետ Վահե Դավթյան


 

Նիկոլ Փաշինյանի գիշերային որոշումների բուն էության և մեր անելիքների մասին
Հաջորդ նորություն next