31.01.2026
Փողոցային մտածողություն ունեցողը չի կարող բանակցություններ վարել
prev Նախորդ նորություն

Ուկրաինական պատերազմում նոր փուլ է սկսվում

Դոնալդ Թրամփի որդին X-ում գրառում է կատարել` «իմբիցիլ» անվանելով ՌԴ խորքերը հարվածելու թույլտվություն տվողներին։


«Ռազմաարդյունաբերական կոմպլեքսը ցանկանում է 3-րդ համաշխարհային պատերազմ սկսել, նախքան հայրս կկարողանա խաղաղություն հաստատել ու կյանքեր փրկել»,- գրել է նա:


Առաջին հայացքից կրտսեր Թրամփը միանգամայն ճիշտ է, որովհետև Բայդենը որոշումը առնվազն կաշկանդելու է՝ ռուս- ուկրաինական պատերազմը շուտափույթ ավարտելու Թրամփի ցանկությունը:
Ամեն դեպքում, երկու ամիսը քիչ ժամանակ չէ՝ պատերազմում ինչ-որ բան փոխելու համար:


Մյուս կողմից, չբացառենք, որ Բայդենը ոչ թե հակադրվում է Թրամփին, այլ մեծացնում է խաղադրույքը՝ նպաստելով Թրամփի, այսպես կոչված, խաղաղության օրակարգի հաջողությանը:


Ամեն դեպքում՝ ուկրաինական պատերազմում նոր փուլ է սկսվում:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց