19.04.2025
Սյունիքը վտանգի տակ է. Ադրբեջանի հնարավոր ծրագրերը տարածաշրջանում
prev Նախորդ նորություն

Stratfor․ Հայաստանի և Ադրբեջանի միջև իրավիճակի սրում հնարավոր է տարվա երկրորդ կեսին

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ խաղաղության պայմանագրի նախագծի 17 կետերից 15-ը համաձայնեցված են, իսկ մնացած երկուսի շուրջ քննարկումները շարունակվում են։ Դրանցից մեկը վերաբերում է սահմանի երկայնքով երրորդ երկրների ուժերի չտեղակայմանը, մյուսը՝ միջազգային ատյաններից իրավական վեճերի հետկանչին։


Stratfor վերլուծական կենտրոնը նշում է, որ չհամաձայնեցված կետերը կարող են հետաձգել պայմանագրի ստորագրումը, իսկ սահմանազատման գործընթացի դանդաղումը կարող է սրել իրավիճակը տարվա երկրորդ կեսին։ Սակայն մոտ ապագայում լայնամասշտաբ էսկալացիայի ռիսկը մնում է ցածր։ Վերլուծաբանների կարծիքով, կողմերը կարող են օգտագործել չլուծված հարցերը՝ բանակցային գործընթացը ձգձգելու համար։


 

Լուսանկարը՝ Սուրեն Սուրենյանց
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար