Քաղաքական հաշտեցում․ Սփյուռքի կուսակցությունների դիրքորոշումը Փաշինյանի նկատմամբ
Ժամանակին, կանխազգալով, որ մի օր Հայաստանի իշխանությունը կարող է ուզուրպացվել և ենթարկվել թշնամական օրակարգերի, տարբեր սփյուռքյան ուժերի և անհատների հետ քննարկել եմ մի գաղափար, ըստ որի Սփյուռքը, որպես միջազգային իրավունքի նոր սուբյեկտ, պետք է վերաձևվեր, դառնալով պետություն առանց տարածքի, ունենալով միաժամանակ մնացյալ բոլոր ինստիտուտները։
Բայց գրեթե բոլորը վստահ էին, որ Հայաստանի հետ չի կարող նման բան պատահել։ Բայց դա պատահեց...
Հիմա կրող էի ասել, որ գնդակը Սփյուռքի երեք ավանդական կուսակցությունների դաշտում է, բայց ցավոք այստեղ էլ չկա ընդհանուր տեսլական։
Դատելով ՀՀ իշխանությունների հետ առկա հարաբերություններից, կարծում եմ, որ Փաշինյանի և իր կառավարել թեզերի հետ հաշտ են թե‘ Ռամկավար Ազատական Կուսակցությունը և թե‘ Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցությունը։
Կա‘մ վերջիններս պետք է հստակ դիրքորոշում հայտնեն Փաշինյանի թեզերի մասին` ի մասնավորի Արցախի հարցի և
Հայոց Ցեղասպանության ճանաչման գործընթացի։
Այստեղ օգտակար կլինի, եթե հենց շարքային անդամները հարկադրեն իրենց առաջնորդներին հանդես գալ հստակ դիրքորոշմամբ։
Աներևակայելի է, թե ի՞նչ կասեին ռամկավար կամ հնչակյան երախտավորները իրենց կուսակցությունները գլխավորողների այսօրվա վարքագծի մասին։
Սա թերևս անգամ քաղաքականության հարց չէ, այլ տեսակի և պատկանելության։
Քաղաքագետ Արա Պողոսյան