31.01.2025
Լուսանկարը՝ hraparak.am
prev Նախորդ նորություն

Թուրքիային և Ադրբեջանին ճանապարհ տալը՝ Սյունիքի և ամբողջ Հայաստանի վերջն է

Լուսանկարը՝ Վարուժան Գեղամյան
Լուսանկարը՝ Վարուժան Գեղամյան

Թուրքիայի և Ադրբեջանի համար այսպես կոչված «Մեղրիի միջանցքը» կամ «Զանգեզուրի միջանցքը» այսօրվա ու առաջիկա տարիների ռազմավարական գլխավոր նպատակն է, որին հասնելու դեպքում թուրք-ադրբեջանական դուետը լուծում է 3 մեծ խնդիր.


1. Վերջապես ձևավորվում է Թուրքիա-Ադրբեջան ցամաքային ընդհանուր լիարժեք սահման, որը Թուրքիային դարձնում է Հարավային Կովկասի գլխավոր ուժը։


2. Թուրքիային կապում է թյուրքական աշխարհի հետ՝ դարձնելով վերջինիս տարածաշրջանային գերտերություն (այսպես կոչված «նեո-պանթյուրքիզմ»)։


3. Կտրում է Հայաստանի հարավն ու փաստացի անկլավի վերածում հայկական պետության տարածքը՝ մեզ լիարժեք կախման մեջ գցելով Թուրքիայից և հետևողական վերացնելով։


«Միջանցքի» նախագծի հեղինակը, մշակողը և իրականացնողը, ինչպես նաև գլխավոր շահառուն՝ օգուտ քաղողը Թուրքիան է։ Առնվազն վերջին 120 տարիների ընթացքում հայության տարբեր սերունդներ, գիտակցելով սա, պայքարել են այս ծրագրի իրականացման դեմ։


Այժմ մեր հերթն է։


Այս իրավիճակում Թուրքիային և Ադրբեջանին ցանկացած տեսքով ճանապարհ տալը Սյունիքի, ապա նաև ողջ Հայաստանի վճռական ավարտն է։ 


Թուրքագետ Վարուժան Գեղամյան


 


 


 


 


 

 Լուսանկարը` tert.am
30.01.2025
Կառավարության շենքի մոտ բողոքի ցույցը վերածվել է բախումների և բերման ենթարկումների