19.02.2025
Լուսանկար՝ Վարդան Օսկանյանի ֆեյսբուքյան էջից
prev Նախորդ նորություն

Ընդդիմություն, դուք լեգիտիմացնո՞ւմ եք այս ֆարսը

ԱԺ հարգելի ընդդիմություն, ուրիշ էլ ինչպես պետք է ՀՀ վարչապետի եւ ԱԺ նախագահի աթոռները զբաղեցնող այս թյուրիմացություններն իրենց պահվածքով ապացուցեն, որ խեղկատակության նմանվող այդ հարց ու պատասխան կոչվածը բեմադրում են բոլորիս ծաղրելու եւ ստերով ու անբարո պահվածքով իրենց իշխանությունն ամրապնդելու համար։ Իրենց զենքը սրբապղծությունն է, տգիտությունն ու ստախոսությունը, անդաստիարակությունն ու ցինիզմը՝ ինչը հակացուցված է ձեր բարձրացրած հարցերի իրական պատասխանները ստանալու համար։ Այս ձեւաչափում վերջին խոսքը վիժվածքին է, ինչից օգտվում է ժողովրդի էմոցիան առավելագույնս գողացող եւ սրբություն չունեցող իշխանատենչը։


Ազգակործանը երեկ հերթական անգամ ԱԺ ամբիոնից ըստ էության հայտարարեց՝ «եթե պետք լինի մատի փոխարեն նաեւ ուրիշ բան թափ կտամ» եւ «ընդդիմությանը բռնելու եմ շինեմ», իսկ այցեքարտով հայտնի մարմնավաճառն էլ, կամ մեր ժամանակների լավագույն պոետներից մեկի ճշգրիտ բնորոշմամբ՝ «թքող մոր թքող լակոտն» էլ իր ստորագույն պահվածքով ու ձեւակերպումներով հերթական անգամ հայտարարեց, որ ոչ միայն թքել է քաղաքացի Կարեն Մկրտչյանի, այլ թքել է մեր բոլորի եւ մեր պետության վրա։ Օրվա քաղաքական կուրսով առաջնորդվող այս քաղաքական տրանսգենդերը մեղադրում է արցախցիներին, որ ամբողջությամբ չեն ցեղասպանվել, որ ամբողջությամբ չեն իրականացրել Արցախը հիմնավորապես ոչնչացնելու՝ իրենց եւ թշնամու միասնական ծրագիրը, այլ ընդամենը արտահանվել եւ էթնոզտվել են… Որ իրենց կյանքի գնով չեն պաշտպանել իր Աղդամ հայրենիքը, որպեսզի ինքը հանգիստ պայմաններում իր բարձր պաշտոնը օգտագործելով զբաղվի ասֆալտի տենդերներով եւ ՎԻՎԱՌՈՅԻ գործերով։ Եւ այս դավաճանները մեր իսկ թույտվությամբ շարունակում են պետությունը ներկայացնել եւ խայտառակել մեզ աշխարհ ամենատարբեր հարթակներում։


Երբեւէ մոնիտորինգ անցկացրե՞լ եք, թե ինչ է ձեզ, ողջ ընդիմությանն ու պետությանը տալիս բոլորիս ծաղրող եւ բացահայտ խեղկատակության վերածված այդ հարց ու պատասխան կոչվածը…


Չե՞ք կարծում, որ այդ տրագիկոմեդիային ձեր մասնակցությամբ լիգիտիմացնում եք Արցախն ու հազարավոր մեր տղաներին գլխատած, պետության արժանապատվությունը դրսում եւ ներսում ամեն առիթով ստորացնող այս քայլարածների գոյությունը։


Հիշեք, թե ինչ օրակարգով է քաղաքացին ձեզ գործուղել ԱԺ…


«Ակունք» քաղաքական վերլուծության կենտրոնի ղեկավար Ռուբեն Հակոբյան