19.01.2026
Հայաստանի իշխանությունը պետք է վերանայի Արևմուտքում «փրկիչներ» փնտրելու մոլուցքը
11.07.2024
Հայաստանի իշխանությունը պետք է վերանայի Արևմուտքում «փրկիչներ» փնտրելու մոլուցքը

Բլինքեն-Միրզոյան-Բայրամով եռակողմ հանդիպման մասին տեղեկատվությունը շատ սուղ է՝ շաբլոնային ձևակերպումներով: Ի սկզբանե այս հանդիպման արդյունավետությունը կասկածի տակ եմ դրել ու դրա մասին խոսել եմ իմ հեղինակային հաղորդման երեկվա թողարկման ընթացքում: Նման դիրքորոշման համար առնվազն երեք պատճառ ունեմ. Ադրբեջանը խաղաղության պայմանագիր ստորագրելու մոտիվացիա չունի՝ Փաշինյանից նոր զիջումներ կորզելու և Հայաստանին մեկուսացված և շրջափակված պահելու նպատակով: Մենք գերագնահատում ենք քաղաքական Արևմուտքի գործոնը: ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները շարունակում են շատ ազդեցիկ մնալ, բայց միջազգային հարաբերություններում էապես կորցրել են իրենց երբեմնի մենաշնորհյալ դիրքը ու չեն կարող Ադրբեջանին բերել կառուցողական դաշտ: Բայդենի վարչակազմը, շատ մեծ հավանականությամբ, ամիսներ անց կորցնելու է իշխանությունը, հետևապես՝ նրա միջազգային նախաձեռնությունների էֆեկտիվությունը խիստ կասկածելի է: Հայաստանի իշխանությունը պետք է վերանայի Արևմուտքում «փրկիչներ» փնտրելու մոլուցքը՝ որդեգրելով բալանսավորված քաղաքականության սկզբունքը: Մենք պետք է գիտակցենք, որ մեր խնդիրները, Հայաստանի պետության լինելության հարցը պետք է լուծենք տարածաշրջանում՝ ձևավորելով կանխատեսելի և արդյունավետ հարաբերություններ Ռուսաստանի, Իրանի և Թուրքիայի հետ: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց