Իշխանությունը ոչ մի քայլ չի անում գերիների վերադարձի համար
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հայտարարել է. "Եթե տեսանելի քայլեր անենք, գերիները կարող է երբևիցե չվերադառնան":
Անդրադառնալով այս հայտարարությանը ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը գրում է.
"Ինձ համար այս հայտարարությունը նույնն է, երբ մեկը բռնության է ենթարկվում ու բռնարարը ասում է, եթե գնաս դրա մասին այլոց պատմես, կտամ կսպանեմ քեզ։ Ու բռնության ենթարկվողը այդ վախից դրդված լռում է, ոչ մեկի չի ասում, այդպես էլ շարունակ բռնության զոհ է մնում։ Մինչդեռ դրա բարձաձայնումը կարող էր փրկել նրա կյանքը։
Հիմա ՀՀ իշխանական ներկայացուցիչները այնպես են փորձում ներկայացնել, թե իբր իրենք թաքուն քայլեր են անում մեր ռազմագերիների ազատման համար, բայց չեն ասում։ Դա միանգամայն սուտ է, ավելին, ԱԳՆ-ն հայտարարություն տարածեց բացառապես հանրային ճնշման ներքո։ Առհասարակ, ՀՀ պաշտոնյաները ղեկավարում ու ղեկավարվում են սոցիալական ցանցերով։ Տեսնելով, որ Ռուբեն Վարդանյանի թեման բուռն արձագանք է ստացել շատ տարբեր մարդկանց ու խմբերի կողմից, հարկադրված էին արձագանքել, բայց դե դրան զուգահեռ նաև փորձում են լռեցնել այդ ալիքը՝ նման անհեթեթ մտքեր արտահայտելով․․․
Միայն ու միայն թեման բարձրաձայնելով, դրա շուրջ միջազգային արձագանքների ու ներգրավվածության հասնելով է հնարավոր ազատ արձակել Բաքվում պատանդ գտնվող հայերին, այլ ուղի չեմ տեսնում",- գրել է Հայրապետյանը։