ԱՄՆ Սենատում քննարկվել է Ղարաբաղի շրջափակման հարցը: Բոլորը միաբերան ասացին, որ սա էթնիկ զտում է և ցեղասպանության տարրեր է պարունակում: Մի հինգ հարյուր անգամ հնչեցվեց մտահոգություն և դատապարտում: Այս մասին գրում է քաղաքագետ Գարիկ Քեռյանը:"Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ հայամետ գործիչ Մենենդեսը հարցրեց պետքարտուղարի տեղակալուհի Յուրի Քիմին, ինչու չեք կիրառում 307 բանաձևը և շարունակում եք ռազմական օգնություն ցուցաբերել Ադրբեջանին: Վերջինս պատասխանեց, որ դա համապատասխանում է ԱՄՆ ազգային շահերին: Այնպես, որ սիրելի հայ ժողովուրդ քեզ պինդ պահի, կարևորը չխելագարվելն է: Բաքվում կրկին հրճվում են",- գրել է Քեռյանը: