17.03.2025
Պարզ քայլեր՝ բարդագույն իրավիճակում
prev Նախորդ նորություն

Բաքուն դարձյալ հայտնվել է տեղեկատվական ու դիվանագիտական ցայտնոտում. Արմեն Պետրոսյան

Լուսանկարը` wikipedia
Լուսանկարը` wikipedia

Ադրբեջանը հայտնվել է բարդ տեղեկատվական և դիվանագիտական իրավիճակում Հայաստանի հետ խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ պայմանավորվածության ձեռքբերումից հետո, ինչը ստիպում է պաշտոնական Բաքվին դիմել սահմանին իրավիճակի վերաբերյալ կեղծ տեղեկատվության տարածմանը: Այս մասին հայտարարել է քաղաքագետ Արմեն Պետրոսյանը ներկա իրավիճակի իր վերլուծության մեջ:


Փորձագետի խոսքերով, մարտի 16-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երեք կեղծ հաղորդագրություն է տարածել ադրբեջանական դիրքերի՝ Հայաստանի Զինված ուժերի ստորաբաժանումների կողմից գնդակոծման մասին: Այս հաղորդագրությունները հետագայում հերքվել են ինչպես հայկական կողմի, այնպես էլ հայ-ադրբեջանական սահմանին գործող Եվրոպական Միության դիտորդական առաքելության կողմից:


«Ադրբեջանական կողմի նման մարտավարական քայլը պայմանավորված է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի տեքստի շուրջ համաձայնության ձեռքբերմամբ, որն էլ իր հերթին ողջունվել է մի քանի տասնյակ երկրների կողմից՝ ԱՄՆ-ից, Մեքսիկայից, մինչև Խորվաթիա, Քուվեյթ և Սաուդյան Արաբիա», - ընդգծում է Պետրոսյանը:


Քաղաքագետը նշում է, որ Հայաստանի դիվանագիտական ջանքերի շնորհիվ խաղաղության գործընթացի նկատմամբ միջազգային ուշադրության բարձրացումը զգալիորեն նվազեցնում է կողմերի միջև ռազմական էսկալացիայի հավանականությունը: Սակայն, քանի որ Բաքվի օրակարգում դեռևս մնում է ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումը չլուծված հարցերում, ադրբեջանական կողմը փորձում է ստեղծել համապատասխան տեղեկատվական ֆոն՝ ապատեղեկատվության և քարոզչության միջոցով:


Վերլուծաբանները ադրբեջանական կողմի վերջին հայտարարությունները կապում են Ադրբեջանի պրոկառավարական լրատվամիջոցներում և Telegram ալիքներում տարածվող՝ Հայաստանի կողմից իբր պատրաստվող հարձակման մասին հաղորդագրությունների հետ, ինչը կարող է ծառայել նոր ռազմական էսկալացիայի համար տեղեկատվական հիմք ստեղծելու փորձի:


Պետրոսյանը հիշեցնում է, որ նմանատիպ իրավիճակ դիտվել է նաև 2024 թվականի ապրիլին, երբ Երևանի դիվանագիտական ջանքերի արդյունքում աշխարհի բազմաթիվ երկրներ աջակցել են հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման գործընթացի մեկնարկին՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

 Լուսանկարը` parliament.am
17.03.2025
Ուիտքոֆը մեկնեց Բաքու, Արևմուտքն այժմ այլ առաջնահերթություններ ունի. պատգամավոր