29.04.2025
Կատարվել է հանցագործություն Հայաստանի դեմ
05.10.2023
Կատարվել է հանցագործություն Հայաստանի դեմ

Կատարվել է հանցագործություն Հայաստանի դեմ. այս մասին գրում է քաղաքագետ Սերգեյ Մելքոնյանը:"Այսօր՝ 2023 թվականի հոկտեմբերի 5-ին, Իսպանիայի Գրանադա քաղաքում ՀՀ քաղաքացի Նիկոլ Փաշինյանը հայտարարություն է ստորագրել, որով ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ 86.6 հազար քառ. կմ։ 1. Տվյալ տարածքը ներառում է Հայաստանի Հանրապետության տարածքը՝ Տավուշի և Արարատի մարզերում: Սա ոտնձգություն է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ։ 2. Տվյալ տարածքը ներառում է Արցախի Հանրապետության տարածքը: Նման փաստաթուղթը հակասում է Հայաստանի Հանրապետության հիմնարար փաստաթղթերին՝ Հայաստանի անկախության մասին հռչակագրին և ՀՀ Սահմանադրությանը։Երկրի տարածքը միակողմանի հանձնվում է դե ֆակտո վարչապետի կողմից։ Ադրբեջանն այդ փաստաթուղթը չի ստորագրել։Տիգրանաշենի (Արարատի մարզ), ներքին Ոսկեպարի, վերին Ոսկեպարի և այլ բնակավայրերի (Տավուշի մարզ) բնակիչները ստիպված կլինեն լքել իրենց տները"։