24.11.2024
«Եզակի միջավայր». ՀՀ-ում ռուսաց լեզվի և մշակույթի կենտրոնները մեկ տարեկան են
prev Նախորդ նորություն

Միայն Փաշինյանը կարող էր նման անպատասխանատու վարքագծի «ճարտարապետը» լինել

Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը գրում է.


"Երբ Երևանի քաղաքապետի աշխատակազմի ղեկավար էի(1999-2001), իմ համակարգման տակ էր նաև Արտաքին կապերի վարչությունը: Այն ժամանակ կառավարության որոշում կար, որ պետական մարմինները, իշխանության մյուս ինստիտուտներն արտաքին շփումները համակարգում են ԱԳՆ-ի հետ: Գրեթե վստահ եմ, որ այս կարգավորումը հիմա էլ պահպանվում է:

Հիմա բուն նյութի մասին:

Ըստ Բուչայի քաղաքային խորհրդի հաղորդագրության՝ Ուկրաինայի այդ քաղաք այցելած Երևանի Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավարն ասել է. «Մենք հպարտանում ենք ուկրաինացի ժողովրդի քաջությամբ, որը պաշտպանում է իր ազատությունն ու անկախությունը մարտի դաշտում»։ Ապա, ըստ ուկրաինական աղբյուրի, հավելել է, որ «Երևանը և Նոր Նորքի համայնքը մշտապես աջակցելու են Բուչային և ռուսական ագրեսիայից տուժած մյուս համայնքներին»։

Ես ուզում եմ հասկանալ՝ արդյո՞ք Երևանի վարչական համայնքի ղեկավարը նման զգայուն արտաքին քաղաքական հարցերում իրավասու է հնչեցնել նման անպատասխանատու հայտարարություններ, ինչքանո՞վ են դրանք համաձայնեցված պատկան մարմինների հետ:

Մինչև երբ ենք ամբոխահաճո պոպուլիզմը շփոթելու արտաքին քաղաքականության հետ:


Հ.գ- Չնայած ներքին ձայնս հուշում է, որ այս վարչական ղեկավարի շուրթերով խոսել է հենց Փաշինյանը: Միայն նա կարող էր նման անպատասխանատու վարքագծի «ճարտարապետը» լինել»:


Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կիևի մարզի Բուչա քաղաք են այցելել Ուկրաինայում ՀՀ դեսպան Վլադիմիր Կարապետյանը և Երևանի Նոր Նորք վարչական շրջանի ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանը։ Տեղի իշխանությունների հետ հանդիպմանը քննարկվել է Բուչայի և Երևանի Նոր Նորք համայնքի միջև համագործակցությունը։ Հայկական պատվիրակությունը նաև մարդասիրական օգնություն է նվիրաբերել՝ դեղամիջոցներ քաղաքի բժշկական հաստատությունների համար։