28.02.2025
Իրական Հայաստանի իրական հայեցակարգը
prev Նախորդ նորություն

Սումգայիթի ջարդերից 37 տարի անց․ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության էությունը անփոփոխ է

37 տարի առաջ այս օրերին` փետրվարի 27-29-ը, Ադրբեջանն ի պատասխան արցախցիների ազատատենչ ու արդարացի հանրային պոռթկման, Սումգայիթ քաղաքում հայերի նկատմամբ վայրագությունների շարք իրականացրեց, որն իր ծավալով, բնույթով և նպատակներով ամբողջովին արտացոլում էր ցեղասպանություն տերմինը:


Բանտերից ու տարբեր տեղերից հավաքագրված քրեական տարրերի միջոցով բանդաներ էին ձևավորվել, որոնց տրվել էր Սումգայիթում ապրող հայերի հասցեները և կազմակերպված խմբերն ուղղորդվում էին հայկական թաղամաս ու, առհասարակ, այնտեղ, որտեղ հայեր էին բնակվում:


Հանցավոր խմբերին նախապես մետաղաձողերի էին բաժանել, շատերը եղել էին զինված, որոշները` խմիչքի և թմրանյութերի ազդեցության տակ:


Մի քանի օր շարունակ, տարբեր վայրերում մեծաթիվ հայեր սպանվեցին, ողջակիզվեցին, վիրավորվեցին, դաժան բռնությունների ենթարկվեցին, բռնաբարվեցին:


Ոչնչացվեցին հայերին պատկանող գույքը` բնակարանների, հասարական նշանակության օբյեկտների և այլ ձևով. մինչև 20 հզ հայ բռնի տեղահանվեց:


Վերջին տարիները ևս ցույց տվեցին, որ ադրբեջանցու ցեղասպան կերպարն ու դիմագիծը չի փոխվել և նա հայերի նկատմամբ շարժվում է նույն անմարդկային հետագծով ու նպատակներով, իսկ սրանց զսպելը բացառապես ուժեղ, զարգացող և մրցունակ պետության կառուցումն է:


ԱԺ "Պատիվ ունեմ" խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Փաշինյանի «լավատեսության» խաբկանքը
Հաջորդ նորություն next