20.04.2025
Սումգայիթի ջարդերից 37 տարի անց․ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականության էությունը անփոփոխ է
prev Նախորդ նորություն

Փաշինյանի «լավատեսության» խաբկանքը

«Պատերազմ սկսելու ոչ մի առիթ, ոչ մի նախադրյալ, ոչ մի պատճառ չկա»,- օրերս ասել է Նիկոլ Փաշինյանը՝ վստահություն հայտնելով, որ խաղաղության գործընթացը փակուղում չէ:


Իրականում Փաշինյանի «լավատեսությունը» միայն ներքին լսարանին է հասցեագրված ու բացառապես ներքաղաքական մոտիվ ունի:


«Ստացել ենք խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի պատասխանը, իսկ մյուս ուղղություններով առաջարկները՝ կապուղիների ապաշրջափակում և սպառազինությունների փոխադարձ վերահսկման ու վերիֆիկացիայի մեխանիզմ, դեռ մնում են անպատասխան»։ Այս մասին հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը։


Այս պարզաբանումը, հակառակը, հուշում է, որ խաղաղության հեռանկարը խիստ մշուշոտ է, մանավանդ, որ Ադրբեջանի խորհրդարանի փոխնախագահ Ասկերովը վերջերս, ըստ էության, առաջ էր քաշել «Խաղաղության պայմանագիր՝ միջանցքի դիմաց» բանաձևը:


Բաքվի մաքսիմալիստական օրակարգն ունի նաև աշխարհաքաղաքական համատեքստ. Բաքվում դեռ հույս ունեն, որ Իսրայելին կհաջողվի ԱՄՆ-ին ներքաշել Իրանի դեմ կամպանանիայի մեջ:


Իրանի դեմ հնարավոր էսկալացիան անգամներով կմեծացնի Ադրբեջանի ռազմավարական արժեքը:


Հենց սա է հիմնական պատճառը, որը հնարավոր չի դարձնում խաղաղության պայմանագրի ստորագրումն Ալիևի կողմից:


Հ.գ- Փաշինյանի «լավատեսությանը» զուգահեռ՝ Հայաստանի իշխանության ներկայացուցիչները շարունակում են ադրբեջանական թեզեր գեներացնել:


«Ռուբեն Վարդանյանը ժամանակին էնքան բաներ է ասել, որ էսօր օգտագործվում է իր դեմ»,- երեկ ասել է տխրահռչակ Անդրանիկ Քոչարյանը:


Ստացվում է՝ Վարդանյանը բանտում է ոչ թե Ալիևի հայատյացության կամ դեսպոտիզմի, այլ իր «լեզվի» պատճառով:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Լուսանկարը` RBK-ի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար