19.01.2026
Իրականում անգամ այս իրավիճակից պատվով դուրս գալու ուղիները կան
28.06.2024
Իրականում անգամ այս իրավիճակից պատվով դուրս գալու ուղիները կան

Շատ կարևոր է, որ քաղաքացին պատրաստ լինի կռվել հանուն իր հողի, իրավունքի, արդարության, սակայն հաջողություն ունենալու համար անհրաժեշտ է նաև ճիշտ գնահատել իրավիճակը, սեփական ուժերը, օտարների շահերը և այդ ամենի հիման վրա ձևակերպել նպատակներն ու մշակել դրանց հասնելու ուղիները: Այդ ամենը մասնագետի գործ է: Երբ ազգային պետություն կոչվածը հրաժարվում է սեփական մասնագետներից ու անսում է օտարների խորհուրդներին կամ հրահանգներին, ապա դադարում է ազգային շահն ապահովող ինստիտուտ լինելուց: Այդպիսի իրավիճակում առաջին հերթին անհրաժեշտ է հենց ազգային միջոցների (այլ ոչ թե օտար գրանտների) հաշվին ապահովել մասնագիտական աշխատանքների իրականացումը: Անկասկած՝ մարդիկ, ովքեր կզբաղվեն ազգային ծրագրի մշակմամբ ու իրականացմամբ, պետք է մասնագիտական ու բարոյական տեսանկյունից իրապես վաստակված ու հիմնավոր բարձր վարկի տեր լինեն: Գիտակցում եմ, որ գուցե հիասթափեցրեցի Ձեզ՝ արագ հաղթանակի հասնելու դեղատոմս չներկայացնելով, բայց պետք է լավ գիտակցենք, որ հաղթում է ոչ թե զենքը, ոչ թե փողը այլ դրանք կիրառման մեջ դնող միտքը: Մտքի տկարությունն է, որ անխուսափելի է դարձնում պարտությունը, իսկ մեր պետական միտքն այսօր, հիրավի, տկար է: Իրականում անգամ այս իրավիճակից պատվով դուրս գալու ուղիները կան: Արցախի ԱԳ նախկին նախարար Արման Մելիքյան