21.02.2025
Վարորդը նաև հսկիչ չէ․ շարունակել բոյկոտը
prev Նախորդ նորություն

Ո՞վ է հեռացնելու Փաշինյանին

Եթե դուրս գանք՝ «Քոչարյանը Փաշինյանին պահելու համար է» մեխանիկայից, ու փորձենք հասկանալ, թե ո՞վ է հեռացնելու Փաշինյանին՝ եթե չկա Քոչարյանը.


ապա, ի՞նչ պատասխան ունենք:


Ո՞վ է հեռացնելու Փաշինյանին, ո՞վ է նրա իշխանության համար ստեղծելու այն անհաղթահարելի խնդիրը, որը պետք է հեռացնի նրան, եթե համարենք, որ Ռոբերտ Քոչարյանն ընդհանրապես գոյություն չունի Երկիր մոլորակի վրա:


Հիմա շատերն այս հարցադրումը կընկալեն իբրեւ ի պաշտպանություն Ռոբերտ Քոչարյանի:


Ոչ, ընկերներ, այս հարցադրումն ի պաշտպանություն հանրային ռացիոնալության է, որ մեր հանրությունը ինչպես չկերակրվի աշխարհաքաղաքական եւ ներքաղաքական տարատեսակ կաղապարներով ու միֆականությամբ, այդպես էլ վերը նշվածս կաղապարային բանաձեւով:


Հայաստանում ձեւավորվել է որեւէ կենսունակ, հանրայնորեն վստահելի ուժ, եւ մարդիկ դրա փոխարեն գնացել ու ձայն են տվել Ռոբերտ Քոչարյանի՞ն:


Չե՞ք նկատում, որ Քոչարյանը ավելի շուտ դարձել է Հայաստանում այլ ուժերի քաղաքական թույլ մրցակցայնության «ալիբի»:


Հայաստանի քաղաքական դաշտում մրցակցության բարձր նշաձողերը պետք է սահմանի հանրությունը՝ իր մտածողությամբ, իր պատկերացումներով, եւ այն շրջանակները, որոնք հավակնում են ձեւավորել հանրային մտածողություն:


Եթե որեւէ ուժի հաջողություն կախված է մրցակցի «չլինելուց», ապա այդ հաջողությունը չի ունենա հանրային որեւէ օգտակարություն:


Այո, կա ոչ միայն իշխանություն-ընդդիմություն, այլ նաեւ ընդդիմության դաշտում մրցակցություն: Սա նորմալ է, ես կարծում եմ այս երեւույթը Հայաստանին չէ միայն, որ բնորոշ է:


Երբ քաղաքական ուժերն են միմյանց թիրախավորում, սա հասկանալի է: Բայց, հանրությանը պետք է բարձրացնել սրանից հնարավորինս վեր, որպեսզի իրավիճակի գնահատումը լինի ըստ էության, այլ ոչ թե ըստ մատուցվող մեխանիկական բանաձեւերի կամ կաղապարների:


Ընդ որում, տարիներ շարունակ հենց այդ կերպ է առաջնորդվել հայաստանյան ներքաղաքականությունը, որ քաղաքական զարգացման փոխարեն մենք տեսել ենք միայն ու միայն դեգրադացում»:


Վերլուծաբան Հակոբ Բադալյան