20.04.2025
Ադրբեջանը շարունակում է նոր պահանջներ ներկայացնել
prev Նախորդ նորություն

Ռուբեն Ռուբինյանը անամոթաբար կեղծել է իմ ասածները. Զուրաբյան

Լուսանկարը՝ a1plus.am
Լուսանկարը՝ a1plus.am

««Քաղաքացիական պայմանագրի» ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը հակասություն է գտել իմ երկու պնդումների միջեւ, որոնք Ռուբինայնի շարադրմամբ հետեւյալ տեսքն ունեն.


1. «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունեցել, քանի որ Հայաստանը չի կատարել նոյեմբերի 9֊ի փաստաթղթի 9֊րդ կետը»։


2. «Լեռնային Ղարաբաղում էթնիկ զտում է տեղի ունեցել, քանի որ Հայաստանը Ալմա֊Աթայի հռչակագրի (կնքված 1991 թվականին) հիման վրա ճանաչել է Ադրբեջանի տարածքային ամբողջականությյունը»։


Նախ, պետք է ասեմ, որ Ռուբինյանը, ամբողջությամբ հավատարիմ լինելով «ՔՊ»֊ի «Սուտասանության կոդեքսի» դրույթներին, անամոթաբար կեղծել է իմ ասածները։


Որպես էթնիկ զտման պատճառ ես խոսել եմ ոչ թե Ալմա֊Աթայի հռչակագրի մասին (որն, ի դեպ, Հայաստանի վերապահումների շնորհիվ, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում), այլ Նիկոլ Փաշինյանի կողմից 2022 թվականին Պրահայում Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելու մասին։


Երկրորդ, նոյեմբերի 9֊ի հայտարարության 9-րդ կետի չկատարելը եւ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմում ճանաչելը ընդամենը նույն քաղաքականության երկու փոխկապակցված տարրերն են, որոնց մերժումով վիժեցվեց Ռուսաստանի «երկու ճանապարհների» կարգավորման պլանը։


Ու այս պրիմիտիվ մանիպուլյացիաների հեղինակն այսօր կարգավորում է հայ֊թուրական հարաբերությունները։ Պատկերացնում եմ, թե ինչ մեծ հարգանք է վայելում նա իր թուրք գործընկերների մոտ»։


ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյան

Նիկոլի 2026-ի ընտրությունները՝ քաղաքական խաղեր և գաղափարական մանիպուլյացիաներ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար