Փաշինյանի էպոխան ավարտվում է, ավարտվում է նաև լիբերալ արժեքների դարաշրջանը
Ուզեք թե չուզեք՝ քաղաքական սերնդափոխություն է ընթանում: Փաշինյանի էպոխան ավարտվում է, ավարտվում է նաև լիբերալ արժեքների դարաշրջանը:
Հայաստանին անհրաժեշտ է էներգիայով լեցուն նոր ղեկավարներ, փորձառու և այս վերջին տարիներին իրենց կարծիքը չփոխող հաստատուն սկզբունքմերով գործիչներ:
Ես, օրինակ, 7 տարի չեմ պայքարել, որ գան Նիկոլից ավելի բեթար դեմքեր և մի 7 տարի էլ պայքարենք իրենց դեմ: Ես միշտ ազնիվ ասել եմ իմ կարծիքը և միշտ եղել եմ ճիշտ, նույնիսկ եթե այդ պահին շատերը ինձ կշտամբել են այդ կարծիքների համար: Այսօր էլ կոչ եմ անում ականջալուր լինել այս խոսքերին:
Քաղաքական դաշտը վերափոխվում է: Հաշտվեք այդ փաստի հետ:
Արդարացի կլինի, որ մեզ չխանգարեն, չվախենան մեզնից, մենք շատ լավ հասկանում ենք, թե ինչ բարդություն է դա, մանավանդ այն խմբակների համար, ովքեր իրենց շեֆից բացի այլ բան չեն ուզում տեսնել, բայց դարը փոխվում է, կյանքը ընթանում է առաջ և ուզեք թե չուզեք՝ սկսվել է սերնդափոխության անդառնալի գործընթացը:
Գալիս է մեր ժամանակը. սատարեք մեզ, աջակցեք մեզ, ձեր լրատվականներին ասեք մեզ բլոկելու փոխարեն աջակցեն մեզ, ձեր ֆեյքերին ու վարձու գրչակներին ասեք թող օգնեն, այլ ոչ թե սևացնեն մեզ: Մենք շատ լավ հասկանում ենք ինչ է կատարվում և մնում է դուք հասկանաք. հաջորդ ընտրությունները չեն լինելու ընդդիմադիր մեկ ֆավորիտի ընտրություններ, ի վերջո հասկացեք դա:
Ռեֆորմիստներ կուսակցության նախագահ Վահան Բաբայան