26.02.2025
Ինչպես Բաքուն սեփական ժողովրդի նկատմամբ հաշվեհարդարը ներկայացրեց որպես «ցեղասպանություն»
prev Նախորդ նորություն

Չեն սիրում բոլորիդ, խոնարհվում են բոլորի առաջ (հատկապես՝ Էրդողանի), զզվում են բոլորիցդ

Նիկոլ Փաշինյանը մի դեմագոգիկ կարգախոս ուներ։ Հիշում եք։ Չկրկնեմ։ Լրիվ հակառակ իմաստն ուներ։
Նրա սիրած կարգախոսի իրական պատկերը տալիս են իր ենթակաները, նրանց բարեկամներն ու ՔՊԿ–ական խաժամուժը։ Հաճախ նաև Նիկոլը։


Մեկը թքում է քաղաքացու վրա, մյուսը՝ միջնամատ ցույց տալիս, երրորդը «թավշյա» հեղափոխության/իշխանահանձնման խորհրդանիշներից մեկի՝ «Օպել» մակնիշի ավտոմեքենաների վարորդներին անվանում է «համբալ», չորրորդը հպարտ որակված քաղաքացուն համարում է «անգրագետ Պողոս», հինգերորդը հայ զինվորին համարում է դասալիք։


Երեկ էլ պարզվեց, որ ավտոբուսի թանկացումը բոյկոտողներին սրանք համարում են «թուլեք»։ Սա լրացուցիչ մոտիվացիա պետք է լինի մեր քաղաքացիների համար, որպեսզի նրանք բոյկոտեն քաղաքային տրանսպորտի անհիմն թանկացումը։ Բոյկոտը դառնում է նաև արժանապատվության հարց։


"Մայր Հայաստան" դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյան


Բաքվի հերթական քարոզչությունը. «Չար» Եվրոպան պատրաստում է «չար» Հայաստանին պատերազմի
Հաջորդ նորություն next