29.03.2025
Բաքվի բարբարոսական վարչախմբի առավելագույն երազանքը մեկշաբաթյա պատերազմը կարող է լինել
prev Նախորդ նորություն

ՀՀ մասով շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից

Չէի շտապի մեկ հեռախոսազանգով պայմանավորված պնդել, որ ամերիկյան կողմը Հարավային Կովկասում սկսելու է ակտիվություն ցուցաբերել կամ հայ-ադրբեջանական պայմանագիրը ստորագրելու միջնորդ լինել: Առավել կարևոր է հետևել այլ հեռախոսազանգերին և զարգացումներին որոնք տեղի են ունենում Պուտինի և Թրամփի միջև, որոնք նոր իրաողություններ են ձևավորում աշխարհում:


Մեր մասով ավելի շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից, դրանց դրական կամ բացասական զարգացումներից:

Իհարկե Թրամփը կարող է փորձել խաղաղության պայմանագրի միջնորդ լինել, բայց դրա համար մի շարք հանգամանքներ կան և դրա մասին գրել եմ այստեղ:

Միացյալ Նահանգները բալանսավորող և զսպող գործոն էր հանդիսանում Հարավային Կովկասում իր ներկայությամբ, փափուկ ուժի առկայությամբ, ՆԱՏՕ-ում ծանրակշիռ դերակատարությամբ, Ռուսաստանի հետ մրցակցությամբ: Հիմա բոլոր այս գործոնները չկան և ԱՄՆ-ն նոր գործիքակազմ պետք է մշակի ազդեցության պահպանման և բալանսավորման համար:


Քաղաքագետ Սուրեն Սարգսյան

Այս ամենը դեռ չի նշանակում, որ Թուրքիան և Ադրբեջանը չեն հարձակվի
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
27.03.2025
ԱԳ փոխնախարարը հերքեց 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում վերաբնակեցնելու պնդումները