29.03.2025
լուսանկարը՝ hraparak.am-ի
prev Նախորդ նորություն

Բաքվի բարբարոսական վարչախմբի առավելագույն երազանքը մեկշաբաթյա պատերազմը կարող է լինել

Բաքվի բարբարոսական վարչախումբը սեփական հասարակությանը համոզել է, թե Հայաստանի հետ հնարավոր ցանկացած պատերազմ, իբր, տևելու է ընդամենը մի քանի օր։


Այս առումով արհեստածին Ադրբեջանի առնվազն հասարակությունը պատրաստ չէ և չի էլ ցանկանում ունենալ լայնածավալ պատերազմ, որովհետև դեռ թարմ են 44-օրյա և Արցախի 1-օրյա պատերազմների ընթացքում մեր հասցրած խորը վերքերը։


Նման պատերազմն ավելորդ ռիսկայնություն է պարունակում նաև հենց Բաքվի բարբարոսական վարչախմբի համար, որովհետև ոչ ոք չի կարող երաշխավորել դրա միանաշնակորեն հեշտ և հաղթական ելքը Բաքվի բաշիբոզուկների համար, ինչը հղի է անձամբ Բաքվի բռնապետի իշխանության սասանման վտանգով։


Հետևաբար, Բաքվի բարբարոսական վարչախմբի առավելագույն երազանքը ամենաշատը մոտ մեկշաբաթյա պատերազմը կարող է լինել։


Այս առումով թշնամու զսպման շատ արդյունավետ գործիքակազմ կարող է դառնալ բոլոր ուղղություններով այնպիսի ներհայաստանյան պատրաստությունը, որի պայմաններում Հայաստանի վրա հարձակման դեպքում Բաքվի բարբարոսական վարչախումբը աներկբայորեն բախվելու է հենց լայնածավալ և անկանխատեսելի ելքով պատերազմի, ինչի ցանկությունը իրականում չունեն ո՛չ արհեստածին Ադրբեջանի հասարակությունը, ո՛չ էլ Բաքվի բռնապետն անձամբ։


Իրանագետ Վարդան Ոսկանյան

ՀՀ մասով շատ բան կախված է լինելու Իրանի և ԱՄՆ հարաբերությունների դինամիկայից
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` mfa.am
27.03.2025
ԱԳ փոխնախարարը հերքեց 300 հազար ադրբեջանցիների ՀՀ-ում վերաբնակեցնելու պնդումները