16.04.2025
Ոչ թե պատերազմն է իմ օրոք եղել, այլ ես՝ պատերազմի. Փաշինյան. ՄԱՄՈՒԼ
prev Նախորդ նորություն

«Քաղաքական անասնագողություն»՝ Գյումրիո՞ւմ...

«Գյումրիում մենք պետք է առաջադրենք մեր թեկնածուին: Մենք ամենաշատ ձայներն ենք հավաքել, զբաղեցրել ենք առաջին տեղը»,- ասել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:


Ընդ որում, նա այս հայտարարությունը հնչեցրել է ՔՊ վարչության նիստից հետո, որում, դատելով կարճ տեսանյութից, քննարկվել է նաև Գյումրիի ընտրությունների հարցը:


Հայաստանում ՏԻՄ-երն, ըստ էության, ղեկավարվում են խորհրդարանական մոդելով: Եթե անգամ Գյումրիի ավագանու չորս ընդդիմադիր խմբակցությունները կոալիցիա չեն կազմել, այնուամենայնիվ՝ աներկբա հայտարարել են, որ ապահովելու են ՔՊ պարտությունը կամ Վարդան Ղուկասյանի հաղթանակը:


Մի խոսքով, ՔՊ-ն «մենության» մեջ է և նրա 14 մանդատը 17 դառնալու, այսինքն՝ հաղթանակ ապահովելու պոտենցիալ չունի:


Խորհրդարանական համակարգերում փոքրամասնությունը թեկնածու չի առաջադրում, եթե ձևավորվել է մեծամասնություն՝ կոալիցիայով կամ գոնե այնպիսի հրապարակային հայտարարություններով, որոնք ընդդիմադիր ուժերի կողմից հնչել են հետընտրական Գյումրիում:


Այս իրողությունները միանգամայն ոչ ադեկվատ են դարձնում Ալեն Սիմոնյանի հայտարարությունը կամ ավագանու նիստում Սարիկ Մինասյանի առաջադրումը, եթե, իհարկե, Գյումրիի ավագանու ընդդիմադիր խմբակցությունների նկատմամբ «քաղաքական անասնագողության» ակտ չի արձանագրվել կամ նման բան անելու ցանկություն չկա մինչև ապրիլի 16-ը:


Քաղաքագետ Սուրեն Սուրենյանց

Մեր մոտ՝ հեծանվավազք, Ադրբեջանում՝ ավիացիայի մասնակցությամբ տակտիկական զորավարժություններ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը՝ tert.am
16.04.2025
Վրաստանի նախագահը պաշտոնական այցով կժամանի Հայաստան