22.04.2025
Նիկոլը փորձում է արդարացնել Թուրքիայի և Ադրբեջանի պահանջները
prev Նախորդ նորություն

Երբ լռությունը դառնում է դավաճանություն. Վարդանյանի անհասկանալի պահվածքը

Օրեր առաջ, 2023 թվականի ադրբեջանական հարձակման հետևանքով նահատակվածների հարազատները բաց նամակով դիմել էին Արցախի ՊԲ նախկին հրամանատար Կամո Վարդանյանին` պահանջելով հրապարակային արձագանքել արցախցիների ու Արցախի պաշտպանության համար նահատակվածների մասին ՀՀ իշխանության ներկայացուցիչների կողմից հնչեցվող վիրավորական և իրականությանը չհամապատասխանող տեղեկություններին:


Կամո Վարդանյանն ինչպես վերջին 1.5 տարում, այնպես էլ հիմա, շարունակում է անթույլատրելի լռություն պահպանել, դրանով իսկ ցույց տալով, որ նախ չի կարողանում իր մեջ հաղթահարել ներքին վախերը և սեփական պաշտպանությունը վեր է դասում ամեն ինչից:


Պատերազմի ժամանակ զորքին պաշտպանության անցնելու հրաման տվող անձն ավելի է կարևորում իր կոնֆորտն ու ՀՀ իշխանությանը սիրաշահելը, քան իր հետ երկար տարիներ ՊԲ-ում ծառայած, կամավորագրված, ուժային տարբեր կառույցների կազմում Արցախի պաշտպանությունն ապահոված հերոսների պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելը:


Պատահական է՞ արդյոք նմաններին իրենց կողքին պահելու փաշինյանական իշխանության ցանկությունը: Ո´չ:


Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Թուրքիան սաստկացնում է ճնշումը Հայոց ցեղասպանության հարցում՝ պահանջելով լռություն
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` gov.am
21.04.2025
Երևանի և Բաքվի միջև շարունակվում է կարծիքների փոխանակումը սահմանազատման շուրջ. Գրիգորյան