Հայաստանը ունի իրատեսական, շոշափելի ու բացառիկ հնարավորություններ Մերձավոր Արևելքում և հատկապես Իրանում, որոնք, սակայն, նախկինում չեն օգտագործվել (կամ կիսատ են օգտագործվել) և չեն օգտագործվում։ Այս մասին գրում է թուրքագետ Վարուժան Գեղամյանը: «Հնարավորություններ, որոնք անհրաժեշտ աշխատանքի դեպքում բերելու են շատ հստակ արդյունքի։Այս «կորսված հնարավորությունների» իրողությունը փոխելու միայն մեկ ձև կա. պատասխանատվության ստանձնում և հայկական շահի առաջ մղում՝ անդադար մեծացնելով գործիքակազմը ու չեզոքացնելով ճանապարհին հանդիպող խոչընդոտները, որոնք կարող են գալ թե՛ դիմացից, թե՛ մեջքի հետևից։ Սակայն հավերժական Հայաստանն արժե, որ դրա համար պայքարենք՝ անկախ դժվարություններից»,- գրել է Գեղամյանը։