2018-ի իշխանահանձման՝ ենթադրելի երկորորդ փուլը՝ իշխանավերադարձումը, ոչ միայն գոյության իրավունք ունի, այլև կոնկրետ ռասկլադի պարագայում շատ իրատեսական է՝ հաշվի առնելով կոմպրոմատների տեսակ ու ծավալը, գեոպոլիտիկ կոնյուկտուրայի որոշ դրսևորումներ:
Այն, ինչ այսօր կառավարության ղեկավարն անում է, արդյո՞ք այդ իշխանավերադարձի մաս է.
կարող է լինել, քանի որ նա ընտրությունների նախօրերին ակնհայտորեն ոչ պոպուլյար ու իրեն թուլացնող քայլեր է ձեռնարկում:
Մյուս կողմից՝ հնարավոր ընտրություններում, եթե իհարկե դրանք տեղի ունենան, նա իր ցածր ռեյտինգը կոմպենսացնելու է ուժայինների և բիդլոյի կողմից ուժի օգտագործմամբ, ընտրակեղծիքներով, մյուս թեկնածուների ձերբակալություններով, ծեծ ու ջարդով, իսկ մինչ այդ՝ ընտրական օրենսգրքի վերջնական փոփոխություններով:
Կարո՞ղ են եկեղեցու դեմ քայլերը պայմանավորվել այլ՝ արտաքին գործոններով. այո՛, վստահորեն. մյուս կողմից՝ մեկ կոնկրետ քայլը կարող է տարբեր շահառուներ ունենալ:
Կարո՞ղ է այս գործընթացը կապված լինել ֆեյք քաղաքական գործընթացների հետ. այո, կարող է, որի համար պարտադիր պետք է լինի կոնկրետ պայմանավորվածություններ առաջին համարների մակարդակում: Դա էլ հետագայում կերևա:
էլի տարբերակներ կան, սակայն էլ գրելու ժամանակ չկա:
Ռեգիոնում այնպիսի գործընթացներ են տեղի ունենում, որ անորոշությունը այն հիմնական բնորոշիչն է, որով դրանք կարելի է նկարագրել: Իսկ այդ ամենի մեջ մեկ հստակ, պատմական ու կայուն, ամրացող գիծ է տեսանելի՝ Մ.Բրիտանիա-Թուրքիա-Ադրբեջան առանցքը, որին, որպես կույր աղիք, կիսով չափ միացել է ՀՀ-ն:
Ի դեպ, ՀՀ հատուկ ստորաբաժանումները արդեն տևական ժամանակ հատկապես դիպուկահար փորձառություն են ձեռք բերում բրիտանական ալբիոնում. եթե հաշվի առնենք, այն պնդումը, ըստ որի, ինչ էլ ռեգիոնում լինի, ՀՀ-ն միևնույն է խաղաղության օրակարգն է առաջ տանելու, այսինքն ինքն իրեն անգամ չի պաշտպանելու, էդ դիպուկահարները ու՞մ դեմ են աշխատելու. տարբերակներ իհարկե կան, բայց դե դեռ չգրեմ: Արտաքին հետախուզական ծառայության մասին չխոսեմ, Պերմյակովի գործի մասին չխոսեմ: Ղարաբաղ կոմիտեի որոշ անդամների մասին չխոսեմ. և այլն, և այլն:
ՀՀ-ում մարտի մեկով քաղաքական տրամաչափ ձեռք բերած ու հետագայում ընդդիմություն խաղարկվածը «մարտի մեկով» է գնալու, եթե իհարկե այլևս ուշ չլինի:
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյան