2.06.2026
Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Լատվիայի ԱԳ նախարարի հետ
prev Նախորդ նորություն

Այս պահին խուզարկում են լրագրող Նաիրի Հոխիկյանի տունը

Այս պահին խուզարկում են լրագրող Նաիրի Հոխիկյանի տունը։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ակտիվիստ Հովհաննես Իշխանյանը։


«Մայիսի 31-ին երկու ՔՊ-ական հարձակվել էին Նաիրիենց տան ու իր վրա, հարվածել, փորձել առևանգել, մտնել տուն:
Նաիրին խաղալիք ատրճանակով վախեցրել էր նրանց, սրաք էլ թողել, փախել էին ու ոստիկաններին ասել, թե իրենց վրա է հարձակվել Նաիրին զենքով»,- գրել է նա:


Հիշեցնենք, որ նախօրեին Փարաքար խոշորացված համայնքի Նորակերտ բնակավայրում միջադեպ–ծեծկռտուք է տեղի ունեցել։ Ըստ լրատվամիջոցների տեղեկությունների՝ միջադեպ-ծեծկռտուքը եղել էր ակտիվիստ Նաիրի Հոխիկյանի և ՔՊ անդամ Գևորգ Խաչատրյանի միջև:


ՀՀ քննչական կոմիտեից հայտնել են, որ Նորակերտում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ ստացվել է առերևույթ հանցանքի մասին 2 հաղորդում, որոնց հիման վրա նախաձեռնվել է քրեական վարույթ՝ խուլիգանության, հոգեկան և ֆիզիկական ներգործության հատկանիշներով:


 


 


 


 

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 3-ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից չրերի ներկրման վրա
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
01.06.2026
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը. Պեսկով