2.06.2026
Այս պահին խուզարկում են լրագրող Նաիրի Հոխիկյանի տունը
prev Նախորդ նորություն

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 3-ից սահմանափակումներ է մտցնում Հայաստանից չրերի ներկրման վրա

«Ռոսսելխոզնադզորը» հունիսի 3-ից ժամանակավոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ներկրվող և հայկական ծագում ունեցող հնդավոր պտուղների, սմբուկի, կարտոֆիլի և չրերի, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներ այս արտադրանքի տարանցման վրա։


Գերատեսչությունից պարզաբանել են, որ այս միջոցները կապված են այն մեխանիզմների բացակայության հետ, որոնք հաստատում են արտահանող երկրներում կարանտինային հսկողության ենթակա արտադրանքի մուտքը։


Սահմանափակումները կգործեն մինչև համապատասխան ալգորիթմի մշակումը, որը կապահովի մատակարարումների վերահսկողությունն ու անվտանգությունը։


«Ռոսսելխոզնադզորում» նաև հայտարարել են, որ իրենց կարծիքով՝ իրավիճակը մատնանշում է Հայաստանի էկոնոմիկայի նախարարության կողմից վերահսկողության համակարգում առկա խնդիրները և գյուղատնտեսական արտադրության ոլորտում կարգավորման ոչ բավարար արդյունավետությունը։


 


 

Հայաստանը բարձր է գնահատում Իտալիայի հետ իր երկարամյա բարեկամությունը․ ԱԳՆ
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` ՌԲԿ
01.06.2026
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են ԵԱՏՄ-ին Հայաստանի անդամակցության հարցերը. Պեսկով