12.06.2025
Եկավ «Արցախը Հայաստան է և վերջ»-ով, գնում է «Հայաստանը Արցախ է և վերջ» ելքին
prev Նախորդ նորություն

Ռեկորդային գնաճ՝ Հայաստանում. ԶԼՄ

«Ժողովուրդ» թերթը գրում է.


«Հանրապետության դիտարկվող 10 բնակավայրերում 2025 թ. մայիսին ապրիլի համեմատ սպառողական գներն աճել են 0.1-1.2%-ով (համեմատաբար բարձր գնաճ գրանցվել է ք. Գյումրիում), իսկ մեկում արձանագրվել է 0.1% գնանկում: Մայրաքաղաքում սպառողական գներն աճել են 0.1%-ով։


2025 թ. մայիսին 2024թ. մայիսի համեմատ հանրապետությունում արձանագրվել է սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի 7.4%, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.5% գնաճ:


Հանրապետության դիտարկվող 9 բնակավայրերում 2025 թ. մայիսին ապրիլի համեմատ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքի գներն աճել են 0.3-2.8%-ով (համեմատաբար բարձր գնաճ արձանագրվել է ք. Գյումրիում), իսկ Երևան և Հրազդան քաղաքներում գրանցվել է 0.1% գնանկում:


Մակարոնեղենի գինը 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել է 3.2%-ով, հացինը՝ 3.9%-ով, ալյուրինը՝ 6.9%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 2.6%, 0.7%, 1.6%-ով:


2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է տավարի, խոզի և գառան մսերի գնաճ՝ համապատասխանաբար 0.8%, 1.1%, 2.9%, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ 0.1%, 1.0% և 0.5% գնաճ:


Մարգարինի և կարագի գները 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել են 0.3% և 13.1%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ՝ 0.9% և 0.2%-ով:


2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ պաղպաղակի գինն աճել է 4.0%-ով, շոկոլադինը՝ 14.1%-ով, սուրճինը՝ 14.9%-ով, կակաոյինը՝ 20.9%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 3.0%, 0.9%, 0.3% և 1.0%-ով:


Շաքարի և շաքարավազի ապրանքախմբում 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ գները նվազել են 3.1%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.6% գնաճ:


Ձավարի գինը 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ նվազել է 4.9%-ով, պանրինը՝ 2.8%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ արձանագրվել է համապատասխանաբար 2.0% և 0.2% գնաճ:


Ալկոհոլային խմիչքի և ծխախոտային արտադրատեսակների գները 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել են 4.4% և 6.7%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ համապատասխանաբար 0.2% և 0.5%-ով:


2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ ձվի գինը նվազել է 4.3%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ 0.4%-ով:


2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ հանրապետությունում գրանցվել է հնդկացորենի՝ 7.1%, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ 0.7% գնանկում:


Իշխան ձկնատեսակի գինը 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ աճել է 22.1%-ով, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ արձանագրվել է 0.1% գնանկում:


2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ արևածաղկի բուսական յուղի գինն աճել է 15.2%-ով, իսկ 2025թ. ապրիլի համեմատ գրանցվել է 0.1% գնանկում:


Բանջարեղենի ապրանքախմբում 2025 թ. մայիսին 2024 թ. մայիսի համեմատ արձանագրվել է 29.0% գնաճ, իսկ 2025 թ. ապրիլի համեմատ՝ 0.2% գնանկում»։

Եկեղեցին հարվածի տակ է՝ ժամանակն է վճռական գործողությունների
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` Sputnik
09.06.2025
Հայաստան–Իրան նոր էլեկտրահաղորդման գիծը կգործարկվի 2026-ին՝ եռապատկելով հոսքը