31.07.2025
Ռեկորդային գնաճ՝ Հայաստանում. ԶԼՄ
prev Նախորդ նորություն

Եկեղեցին հարվածի տակ է՝ ժամանակն է վճռական գործողությունների

Մայր Աթոռի նկատմամբ իշխանության հարձակումներին ու թշնամական արշավանքներին պետք է հակազդել համակարգված գործողություններով:


Իշխանության առավելությունն այն է, որ նրա գործունեության հիմքում անառակությունն է, անպատասխանատվությունը, ինչպես նաև` կարմիր գծերի բացակայությունը:


Թիկունքում ունենալով թուրք-ադրբեջանական տանդեմի քաղաքական-քարոզչական աջակցությունը, իշխանությունը վա բանկ է գնում, ինչը նշանակում է, որ այն իշխանության համար լինել-չլինելու հարց է:


Մյուս կողմից, այս արկածախնդրությունը քաղաքական դաշտում հերթական պատուհանն է բացում` եղած առողջ ուժերը մոբիլիզացնելու և քաղաքական հանգուցալուծմամբ իրադրությունը վերջնական լուծելու համար:


Սա դաշտում աննախադեպ իրավիճակ է ստեղծել, որը ենթադրում է քաղաքական ակտորների վճռականություն և պատասխանատվություն, որովհետև դանդաղկոտությունը, անգործությունը շատ ծանր հետևանքների կհանգեցնի:


«Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյան

Լուսանկարը՝ miasin.ru
Հաջորդ նորություն next
 Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար
29.07.2025
Վրաց-ռուսական սահմանին ժամանակավոր կացարան կկառուցվի միգրանտների համար