«Հիանալի քննարկում ունեցանք ՀՀ արտգործնախարարի հետ՝ Վիեննայի հանդիպման որոշումների իրականացման հարցի, այդ թվում և ԵԱՀԿ հետաքննական մեխանիզմի ստեղծման առաջարկի շուրջ»: Այս մասին Twitter-յան իր միկրոբլոգում գրառել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը: Ավելի վաղ VERELQ-ը տեղեկացրել էր, որ նախօրեին աշխատանքային այցելությամբ Փարիզում գտնվող ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը հանդիպում է ունեցել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովի, Ջեյմս Ուորլիքի, Պիեռ Անդրյոյի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպշիկի հետ։