Ադրբեջանում նոր տնտեսական մոդելին անցումը, որը կկառուցվի ոչ նավթային, մասնավոր հատվածի վրա, ադրբեջանական իշխանություններից կպահանջի լայն կառուցվածքային բարեփոխումներ: Այդ մասին հայտարարել է ԱՄՀ-ի Ադրբեջանի գծով առաքելության ղեկավար Մոհամմեդ էլ-Գորչին: Նա նշել է, որ դա պահանջում է մրցակցության բարձրացում, բիզնեսը սկսելու ընթացակարգերի դյուրացում, կրթության և մարդկային կապիտալի զարգացման մեջ ներդրումների ներգրավվում: Նրա խոսքով, ԱՄՀ-ը համագործակցում է Ադրբեջանի իշխանությունների հետ մակրոտնտեսական կայունության ապահովման ու կառուցվածքայն բարեփոխումների իրականացման համար: Գորչին հավելել է, որ հիմնադրամը կանխատեսում է Ադրբեջանի ՀՆԱ-ի անկում 2,4%-ով, իսկ գնաճը 2016թ.-ին կգերազանցի 10%-ը: