13.07.2025
Փորձագետ. Նավթ ու զենք՝ Նեթանյահուի Բաքու կատարելիք այցի օրակարգը
13.09.2016
Փորձագետ. Նավթ ու զենք՝ Նեթանյահուի Բաքու կատարելիք այցի օրակարգը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի հոկտեմբերյան այցը Ադրբեջան առաջին հերթին քաղաքական իրադարձություն է: Աշխարհաքաղաքական առումով Երուսաղեմից մինչև Բաքու ընկած տարածությունը հրդեհի մեջ է և չի կարելի ասել, որ մոտակա ժամանակներս այդ հակամարտությունները կդադարեն: Այդ մասին հայտարարել է փորձագետ Զեև Ֆրայմանը: Նա նշել է, որ չնայած Իսրայելի գազային հանքավայրերի լուրջ հեռանկարներին, արդբեջանական նավթը շատ կարևոր է՝երկու երկրները կարող են գումարներ վաստակել վերամշակման, տեղափոխման վրա: Ըստ նրա, նավթային թեման ինչքան տնտեսական է, այնքան էլ քաղաքական է, փոխանցում է day.az-ը: Ըստ նրա, Ադրբեջանն ու Իսրայելը համագործակցում են նաև ռազմական ոլորտում: Այստեղ խոսքը կարող է գնալ ինչպես առաքումների, այնպես էլ Ադրբեջանի զինված ուժերի արդիականացման մասին: Հեռանկարային է նաև զենքերի տարանցումը, քանի որ Ադրբեջանն իր աշխարհագրական դիրքի շնորհիվ կարող է իսրայելական ռազմական արտադրանքի համար տարանցիկ երկիր հանդիսանալ: