8.06.2025
Ալիևի հետ հանդիպումից մեկ ամիս անց Պուտինը Սոչիում կհանդիպի Սերժ Սարգսյանին
prev Նախորդ նորություն

Կարո Փայլանը դատի է տվել քրիստոնյաներին «գյավուր» անվանած թուրք սյունակագրին

Թուրքիայի ընդդիմադիր Ժողովրդադեմոկրատական կուսակցության անդամ, խորհրդարանի հայազգի պատգամավոր Կարո Փայլանը բողոք է ներկայացրել Թուրքիայի հանրապետական դատախազություն ընդդեմ թուրքական «Յենի Շաֆաք» պարբերականի սյունակագիր Հայրեթթին Քարամանի: Այս մասին, հղում անելով t24.com.tr կայքին, գրում է Tert.am-ը:


Օրեր առաջ Քարամանն իր հերթական հոդվածներից մեկը վերնագրել էր թուրքական «Խոզի կաշվից սփռոց դուրս չի գա, գյավուրից էլ բարեկամ դուրս չի գա» ասացվածքով՝ դրանով վիրավորելով քրիստոնյաներին:


Իր հոդվածում «Յենի Շաֆաք»-ի հոդվածագիրը մեջբերել էր Ղուրանում տեղ գտած հրահանգները ոչ մահմեդական ժողովուրդների հետ փոխհարաբերությունների ու նրանց հետ վարվելու կանոնների մասին:


Փայլանը մեղադրել է թուրք սյունակագրին ժողովրդի մեջ ատելություն սերմանելու, ինչպես նաև հասարակության որոշակի զանգվածի նվաստացնելու մասին հոդվածների համար:

Այլ պետություններում գրանցված ավտոմեքենաներից ՀՀ ժամանելիս գումար չի գանձվի. ՊԵԿ
Հաջորդ նորություն next
 Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին
06.06.2025
Ադրբեջանական «ժողովրդավարության ասպետն» սպառնում է Հայաստանին