Իսլամական հեղափոխության պահապանների գնդի հատուկ նշանակության Ալ–Կոդս ստորաբաժանման ղեկավար Կասեմ Սուլեյմանին հայտարարել է, որ Իրանը հանդիսանում է անհանգիստ Մերձավոր Արևելքի կայունության կենտրոնական էլեմենտը։Նա նշել է, որ Իրանը ներդրում է ունեցել տարածաշրջանի երկրներում խաղաղության և կայունության հաստատմանն` անկախ կրոնական պատկանելիությունից, փոխանցում է Tasnim News–ը։Սուլեյմանին նշել է, որ Իրանն ունի իրական իշխանության կարգավիճակ տարածաշրջանում, ինչն աննախադեպ է Իրանի պատմության ողջ ընթացքում։