27.11.2024
Մամուլ. Հովիկ Աբրահամյանը բիզնես կապիտալը տեղափոխում է բարենպաստ վայր
prev Նախորդ նորություն

Ունենք $3,2 մլրդ ներդրումային ծրագրեր, որից $830-340 մլն ներդրումները կլինեն այս տարի

Ընթացիկ տարվա առաջին 7 ամիսների ընթացքում Հայաստանում արձանագրվել է 6,2 տոկոս տնտեսական ակտիվության աճ, 12,7 տոկոսի աճ՝ արդյունաբերության, 21,6 տոկոսի՝ արտահանման, 28,5 տոկոսի աճ՝ ներմուծման ոլորտներում. այս ընթացքում մեկնարկ է տրվել բազմաթիվ ծրագրերի: Այս մասին Ծաղկաձորում «Բազե» ամենամյա երիտասարդական 15-րդ հավաքի բացմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանը:


«Ներդրումները բազմաթիվ են, այդ թվում՝ տեսքտիլի ոլորտում, գյուղատնտեսությունում, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, զբոսաշրջության բնագավառներում և այլն: Մենք հայտարարել ենք, որ ունենք 3,2 միլիարդ դոլարի ներդրումային ծրագրեր, որոնցից 830-340 մլն դոլարի ներդրումները, մեր պատկերացմամբ, պետք է լինեն այս տարի: Մենք հաշվետվություն ենք ներկայացնելու և այդ ներդրումների տեմպերը ցույց են տալիս, որ դրանք իրագործելի են», - ընդգծել է Կարեն Կարապետյանը:


Կառավարության ղեկավարն անդրադառնալով «Հայաստանի ներդրողների ակումբ»-ի կողմից ծրագրերի իրականացմանը՝ նշել է, որ վերջինս մասնակցում է «Շնող» հիդրոէլեկտրակայանի կառուցման ծրագրին: Միաժամանակ, Կարեն Կարապետյանը նշել է, որ ներդրումային ծրագրերի իրականացման համար անհրաժեշտ է քրտնաջան աշխատանք: