2015 թվականին 1400 քաղաքացի օգտվել է պետպատվերով սրտի վիրահատությունից: Այս մասին Ազգային Ժողովում ընթացող 2015 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ հայտարարեց Առողջապահության փոխնախարար Վահան Պողոսյանը: Նրա խոսքով՝ պետպատվերով սրտի վիրահատություններ կատարվում են 12 հիվանդանոցներում, այդ թվում և Գյումրիում: Ինչ վերաբերում է ուռուցքաբանության կենտրոնին, ապա Վահան Պողոսյանի խոսքով` կենտրոնի համար անհրաժեշտ տեխնիկան արդեն բերվել է և մինչև տարեվերջ կենտրոնը կբացվի: Մինչդեռ, հիշեցնենք, 2014 թվականի պետական բյուջեի կատարողականի ժամանակ ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը հայտարարել էր, որ ուռուցքաբանության կենտրոնը իր դռները կբացի 2015 թվականի գարնանը: