Մարդիկ պետք է իրենց հարմարավետ զգան ԵԱՏՄ-ում. Տիգրան Սարգսյան
Եվրասիական տնտեսական միության պետությունների տնտեսությունների մերձեցումը անչափ կարևոր է դրանց զարգացման համար: Այս մասին Ղրղզստանում անցկացվող տնտեսական ֆորումի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Նա կարևորել է ընդհանուր շուկաների ձևավորումն ու խոչընդոտների և սահմանափակումների դեմ պայքարը, տրանսպորտային միջանցքների և լոգիստիկ ենթակառուցվածքների ստեղծումը, «կենցաղային ինտեգրումը», կամ ԵԱՏՄ քաղաքացիներին իրենց ինտելեկտուալ և պրոֆեսիոնալ կարողություններն իրացնելու հնարավորություն ընձեռելը:
Տիգրան Սարգսյանը նաև վստահություն է հայտնել, որ Միության առավելագույն թվով քաղաքացիներ պետք է շոշափելիորեն զգան եվրասիական համագործակցությունից ստացվող արդյունքը, անհրաժեշտ է այսպես կոչված «կենցաղային ինտեգրում».
«Մարդիկ պետք է իրենց հարմարավետ զգան ԵԱՏՄ-ում»,- շեշտել է նա: