20.04.2025
Մարդիկ պետք է իրենց հարմարավետ զգան ԵԱՏՄ-ում. Տիգրան Սարգսյան
prev Նախորդ նորություն

Վրաստանի նախագահը շնորհակալություն է հայտնել հայ փրկարարներին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին, որն անձամբ ժամանել է Բորժոմի և ծանոթացել հրդեհամարման աշխատանքների ընթացքին, շնորհակալություն է հայտնել Հայաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի և Բելառուսի փրկարարներին ցուցաբերած աջակցության համար: Այս մասին հայտնում է Գռուզիա-օնլայնը:


Բորժոմիի անտառներում բռնկված հրդեհի մարման աշխատանքներին մասնակցում է 70 հայ փրկարար:


«Մենք տեսանք, թե որքան շատ անկեղծ ընկերներ ունի Վրաստանն ու վրաց ժողովուրդը՝ հայեր, ադրբեջանցիներ, թուրքեր, բեռալռուսներ: Աջակցություն ցուցաբերելու պատրաստակամություն են հայտնել մեր եվրոպացի և ամերիկացի գործընկերները: Նման դժվարին պահին սա անչափ կարևոր և ուրախալի է մեզ համար: Շատ շնորհակալ ենք մեր բոլոր ընկերներից, որոնք օպերատիվ կերպով արձագանքեցին և օգնություն ցուցաբերեցին», — ասել է Մարգվելաշվիլին:


Վրաստանի նախագահը արձանագրել է, որ համատեղ ջանքերով առաջընթաց է արձանագրվել:


Հիշեցնենք, Ռուսաստանի Դաշնությունը ևս առաջարկել է իր օգնությունը, սակայն վրացական կողմն այն չի ընդունել.


«Մենք դիտարկում ենք օգնության բոլոր տարբերակները: Մեզ վրա մեծ պատասխանատվություն է դրված՝ պաշտպանել ազգաբնակչությանն աղետից: Որքանով ինձ հայտնի է, Ռուսաստանը հայտնել է պատրաստակամություն օգնել, պարզապես ներկայումս, առկա աջակցության պայմաններում, այն մեզ պետք չեկավ: Մենք կարող ենք հաղթահարել խնդիրը առկա ուժերով: Խառնաշփոթի համար որևէ հիմք չկա», - հայտարարել էր նախօրեին Վրաստանի վարչապետը: 

Յուրի Խաչատուրովը կայցելի Ղազախստան
Հաջորդ նորություն next
 Լուսանկարը` arka.am
17.04.2025
ԵԱԶԲ-ը 80 000 դոլար կհատկացնի Ֆինանսների նախարարության ղեկավար կազմի վերապատրաստման համար