27.11.2024
Վիրահայոց թեմը 300 հազար դոլար է ստացել պետությունից. ԱՄՆ-ի պետքարտուղարություն
prev Նախորդ նորություն

ԵԱՏՄ-ում փոխադարձ և արտաքին առևտուրը 2017-ի վեց ամիսներին աճել է 27%-ով

2017 թվականի առաջին կիսամյակում Եվրասիական տնտեսական միությունում դիտվում է փոխադարձ և արտաքին առևտրի ծավալների ավելացում, ինչը վկայում է Միության անդամ պետություններում կայուն տնտեսական աճի մասին: Այս մասին տեղեկանում ենք ԵՏՀ լրատվական ծառայությունից:


2016 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ, արտաքին առևտրի ծավալն ավելացել է 27,8% (63,5 մլրդ դոլար): Արտահանման ծավալներն ավելացել են 29,6% (41,6 մլրդ դոլար), ներմուծումը՝ 24,9% (21,9 մլրդ դոլար):  


ԵԱՏՄ անդամ պետությունների առևտրաշրջանառությունը երրորդ պետությունների հետ 2017 թվականի առաջին կիսամյակում հասել է 292,2 մլրդ դոլարի, այդ թվում և արտահանումը՝ 182 մլրդ դոլար, ներմուծում՝ 110,2 մլրդ դոլար:


Փոխադարձ առևտրի ծավալները հունվար-հունիս ամիսներին, 2016-ի նույն ժամանակահատվածի համեմատ, աճել են 27% (5,3 մլրդ դոլար):