Հարավային Օսիան երկու օրով փակել է Վրաստանի հետ սահմանը: «ՌԻԱ Նովոստի»-ի հաղորդմամբ, շաբաթ օրը Հարավային Օսիան կնշի Ռուսաստանի կողմից երկրի ինքնիշխանության ճանաչման իններորդ տարեդարձը: Հանրապետությունում նախատեսվում են տոնական միջոցառումներ՝ Ցխինվալում և շրջաններում: «Հարավային Օսիայի պետանվտանգության կոմիտեի նախագահ Միխայիլ Շաբանովն իր հերթին (նախագահի մոտ խորհրդակցությանը) պատմել է այսօրվանից մինչև օգոստոսի 27-ի առավոտ Վրաստանի հետ պետական սահմանին պարզեցված անցակետերի փակման մասին»,- ասված է Հարավային Օսիայի նախագահի մամուլի ծառայության հաղորդագրությունում: