Մոտ 9000 գրոհայիններ փորձում են զավթել Իդլիբ նահանգը
«Ջեբհաթ ալ-Նուսրա» խմբավորման մոտ 9000 գրոհայիններ փորձում են զավթել սիրիական Իդլիբ նահանգը՝ հայտարարել է ՌԴ Գլխավոր շտաբի Գլխավոր վարչության պետ, գեներալ-գնդապետ Իգոր Կորոբովը։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
«Ներկայում ահաբեկիչները փորձում են իրենց վերահսկողության տակ վերցնել դրա ողջ տարածքը՝ ակտիվացնելով մարտական գործողությունները «չափավոր ընդդիմության» կազմավորումների դեմ»,- ասել է Կորոբովը «Բանակ-2017» ֆորումի ընթացքում։
Նրա խոսքով՝ «ալ-Նուսայի» խմբերին հաջողվել է էական կորուստներ պատճառել «Ահրար ալ-Շամ» խմբավորմանը և զբաղեցնել տարածաշրջանում գերիշխող դիրք։
Կորոբովը նշել է, որ Սիրիայում «Ջեբհաթ ալ-Նուսրայի» ընդհանուր թվաքանակը գերազանցում 15 հազարը, մեծամասնությունը տեղի բնակիչներն են։ Խմբավորումը վերահսկում է Իդլիբ նահանգի զգալի մասը։