23.11.2024
Մոտ 9000 գրոհայիններ փորձում են զավթել Իդլիբ նահանգը
prev Նախորդ նորություն

ՀՀ-ն պատրաստ է միանալ Սիրիայում ՌԴ նախաձեռնությամբ ստեղծվող կոալիցիային. ՌԴ Գլխավոր շտաբ

Հայաստանն ու Սերբիան պատրաստակամություն են հայտնել իրենց զորամիավորումներով մասնակցել Սիրիայում Ռուսաստանի նախաձեռնությամբ ստեղծվող միջազգային կոալիցիային, որի նպատակն է լինելու այդ երկրում ականազերծման աշխատանքներ իրականացնելը:


Այս մասին հայտարարել է Ռուսաստանի Գլխավոր շտաբի Անօդաչու թռչող սարքերի կիրառման համակարգի զարգացման վարչության պետ, գեներալ-մայոր Ալեքսանդր Նովիկովը, փոխանցում է ռուսական պետական Sputnik լրատվական գործակալությունը: Ըստ գործակալության Նիկոնովն այս մասին ասել է օգոստոսի 25-ին Մոսկվայում կայացած Армия-2017 միջազգային ֆորումի ժամանակ:


Նա նաշել է, որ Իրանի, Եգիպտոսի, Սերբիայի, Հայաստանի, Թուրքիայի և Արաբական Միացյալ Էմիրությունների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչներին համապատասխան հրավերներ էին ուղարկվել: «Հայաստանն ու Սերբիան պատրաստ են ուղարկել իրենց զորամիավորումները: Չինաստանցի սակրավորների մասնակցության հարցը քննարկվում է», - ռուսաստանյան


Այս տարվա ապրիլին կայացած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ Ռուսատանի փոխդեսպան Վլադիմիր Սաֆրոնկովը հանդես էր եկել առաջարկությամբ՝ միջազգային կոալիցիա ստեղծել Սիրիայում ականազերծման աշխատանքների համար:


ՀՀ ՊՆ-ից այս տեղեկատվությունը դեռևս ոչ հաստատել, ոչ հերքել են: