12.07.2025
ԱԺ նախագահ. Դաշնակցությունը կպահպանի իր 3 պորտֆելները նոր կառավարության կազմում
23.09.2016
ԱԺ նախագահ. Դաշնակցությունը կպահպանի իր 3 պորտֆելները նոր կառավարության կազմում

Դաշնակցությունը դուրս չի գալու կոալիցիայից: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է ՀՀ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը՝ նշելով, որ վարչապետը իր փոխարեն այդ պաշտոնում այլ թեկնածու ունի: «Վարչապետը նոր դիրքում, նոր խնդիրների մասով այլ անձի տեսնելու ցանկություն է հայտնել: Իսկ ինձ եղել է առաջարկ՝ այլ ուղղությունների վերաբերյալ»,- ասել է նա: Իր հերթին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում ասել է, որ Դաշնակցությունը կպահպանի իր 3 պորտֆելները նոր կառավարության կազմում: «Կարծում եմ՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Արծվիկ Մինասյանը կնշանակվի բնապահպանության նախարար»,- կարծիք է հայտնել Սահակյանը։ Նա նաև նշել է, որ նոր Կառավարության կազմավորման գործընթացի շրջանակում հիմնականում փոփոխությունները կատարվում էին իրենց (ՀՀԿ) նախարարների շրջանակներում: