24.11.2024
Դոնալդ Թրանփը հավատում է ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը
prev Նախորդ նորություն

Ժան-Կլոդ Յունկերի ինքնաքննադատությունը. առանց ՌԴ հնարավոր չէ պահովել ԵՄ անվտանգությունը

Ապահովել Եվրամիության անվտանգությունն առանց Ռուսաստանի անհնար է, այդ իսկ պատճառով ԵՄ-ն և Ռուսաստանը պետք է աշխատեն երկկողմ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ: Այս մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան-Կլոդ Յունկերը՝ ելույթ ունենալով ԵՄ դիվանագիտական առաքելությունների ղեկավարների հետ հանդիպմանը Բրյուսելում:


«Մեզ հարկավոր է գիտակցել Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորումը: Դա կախված է Ռուսաստանից, բայց նաև մեզանից ևս: Սակայն կառուցել եվրոպական անվտանգություն գալիք դարերի համար անհնար է առանց ՌԴ-ի»,- ասել է նա:


ԵՄ բոլոր պետությունները, ըստ նրա, տեղավորվում են 5,5 մլն քկմ վրա, միայն  Ռուսաստանը՝ 17,5 մլն քկմ:


«Դեռ կա՞ն հարցեր: Դրա համար է հարկավեր, առանց մեր արժեքներից և սկզբունքներից հրաժարվելու, հիշելով Ղրիմի անեքսիայի մասին գտնել տարբերակ երկխոսելու Ռուսաստանի հետ մեր ընդհանուր ապագաի մասին»,- շեշտել է Յունկերը: Նա հորդորել է ԵՄ դեսպաններին ձևակերպել իրատեսական հռետորաբանություն ՌԴ հետ հարաբերություններում, չոտնահարելով Եվրամիության բազային սկզբունքները:


Յունկերը նաև ասել է, որ եվրոպացիները պետք է դադարեն իրենց պահել իբրև աշխարհի տերերը, քանի որ ԵՄ դերը համաշխարհային թատերաբեմում նվազել և շարունակում է նվազել: Ըստ նրա՝ եվրոպացիներն իրենց զգում և պահում են աշխարհի տերերի նման, մինչդեռ հարկավոր է լինել ավելի համեստ, քանզի եվրոպական տնտեսության և եվրոպական բնակչության ծավալը նվազում է, և դրա հետ ոչինչ անել հնարավոր չէ: