24.11.2024
ՌԴ քաղաքացիները կարող են վիզայի դիմում հայտ ներկայացնել Երևանում ԱՄՆ դեսպանատանը
prev Նախորդ նորություն

Դոնալդ Թրանփը հավատում է ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հավատում է ռուս-ամերիկյան հարաբերությունների կարգավորմանը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին:


Թրամփն այդ մասին հայտարարել է Ֆինլյանդիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում:  

«Ես հույս ունեմ, որ մենք լավ հարաբերություններ կունենանք Ռուսաստանի հետ: Ես ասել եմ դա բարձրաձայն ու հստակ, ես դա ասում եմ տարիներ շարունակ: Ես ասել եմ, որ լավ կլիներ, եթե մենք ՌԴ հետ ունենայինք լավ հարաբերություններ: Դա շատ կարևոր է և ես կարծում եմ, որ մի օր այդպես էլ կլինի»,- ասել է ԱՄՆ նախագահը:


Նրա խոսքով, «Ռուսաստանը մեծ ու հզոր պետություն է, միջուկային պետություն է, որի հետ օետք է լավ հարաբերություններ ունենալ, և այդպես էլ կլինի».


«Դա լավ կլինի բոլորի համար՝ և՛ աշխարհի, և՛ այլի համար»,- հավելել է Թրամփը: