ՌԴ-ի ու Ադրբեջանի միջև ռազմա-տեխնիկական համագործակցության խորացում պատահական չէ: Ադրբեջանը հետաքրքրված է ԽՍՀՄ-ից մնացած տեխնիկայի արդիականացմամբ ու դրա համար գնել է բավականին մեծ քանակությամբ զենքեր ՌԴ-ից: Ռուսաստանցի փորձագետներն այժմ ակտիվորեն օգնում են նրանց, քանի ադրբեջանական ռազմա-արդյունաբերական համալիրը թափ է հավաքում: ADEX-2016 Ադրբեջանը ներկայացրել է նոր դիպուկահար հրացան, որի պատրաստմանը մասնակցել են ռուսաստանցի զինագործները: Այդ մասին հայտարարել է ռազմական փորձագետ Ուզեիր Ջաֆարովը: Փորձագետը նշել է, որ մոտակա ժամանակներս ՌԴ-ի ու Ադրբեջանի ռազմա-տեխնիկական համագործակցությունը կզարգանա ավելի մեծ ծավալներով, փոխանցում է "Вестник Кавказа"-ը: Ըստ նրա, նախորդ տարի իրենք ՌԴ-ից գնել են մեծ քանակությամբ Ми-35М, որոնք այժմ կազմում են Ադրբեջանի ռազմական ուղղաթիռների կորիզը: Ադրբեջանն ու ՌԴ-ը պայմանավորվել են այդ ուղղաթիռները վերանորոգել Ադրբեջանի տարածքում ու բացել են համապատասխան կենտրոն: