24.11.2024
Ո՞վ է լինելու ՀՀ ապագա վարչապետը. ըստ Բաբլոյանի՝ ՀՀԿ-ը դիրքորոշումը պարզ կլինի ապրիլին
prev Նախորդ նորություն

Ահազանգ է ստացվել, թե Տրանսպորտի և կապի նախարարության շենքում ռումբ կա

Առավոտյան  ժամը 10.25-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Հանրապետության հրապարակում գտնվող Տրանսպորտի և կապի նախարարության շենքում ռումբ կա։ Այս պահին դեպքի վայրում են տարբեր ստորաբաժանումների աշխատակիցներ։


Արտակարգ իրավիճակների նախարարությունից հայտնում են, որ դեպքի վայր են մեկնել մեկ մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը, Հատուկ նշանակության փրկարարական աշխատանքներ իրականացնող կենտրոնի փրկարարական ջոկատը և սակրավորների խումբը:


Իրականացվել է աշխատակիցների տարհանում։