Վրաստանի հյուրանոցներն ընդունել են 2,5 մլն հյուրի. հայերը գերադասում են մասնավոր սեկտորը
2016 թվականի ընթացքում Վրաստանի հյուրանոցներն ընդունել են 2,5 մլն հյուր, ինչը 37% ավելին է նախորդ տարվա համեմատ: Այս մասին ասված է Վրաստանի Ազգային վիճակագրական ծառայության ներկայացրած զեկույցում:
Վիճակագրության համաձայն, 2016-ին Վրաստանում գործել է 1496 հյուրանոց, որից 99,5% ՝ մասնավոր: Միայն նշված տարում Վրաստանում բացվել է ավելի քան 270 հյուրանոց:
Ամենից հաճախ երկրի հյուրանոցներում կանգ են առել այլ պետությունների քաղաքացիները՝ 65,8%, իսկ 34,2% բաժին է հասել Վրաստանի քաղաքացիներին: Ամենից շատ հյուրանոցային ծառայություններից օգտվում են Թուրքիայի (24%) և Իրանի (11,8%), ինչպես նաև Լեհաստանի (21,1%), Գերմանիայի (18,1%) և Ռուսաստանի (13,8%) զբոսաշրջիկները:
ԱՎԾ տվյալների համաձայն, օտարերկրացիների թվում, որոնք 2016-ին այցելել են Վրաստան, առաջատարը ՌԴ քաղաքացիներն են, երկրորդ տեղում ՀՀ քաղաքացիները՝ ավելի քան 209 հազար, երրորդ տեղում Ադրբեջանի քաղաքացիներն են՝ ավելի քան 190 հազար: